Մարմնամարզություն եւ մարզական խաղեր

Ամառային ուսումնական ճամբարի երկրորդ օր:

Երկարացված օրվա ընթացքում բոլոր ջոկատների հետ մասին կազմակերպեցինք մի քանի մարզական խաղեր: Մինչ խաղերին անցնելը նախ մարզեցինք մեր մարմինները, այս անգամ մարզիչների դերերում էին Վարդուհի Սիմոնյանն, Անուշ Ղազարյանն ու Սեդա Վիրաբյանը :

«Մի մարզանք ես, մի մարզանք դու», այսպես մեկը մյուսին էին հաջորդում տարբեր մարմնամարզական վարժություններ, մարզեցինք մեր գլուխներն, ուսերը, ձեռքերն ու ոտքերը: Շարունակել կարդալ “Մարմնամարզություն եւ մարզական խաղեր”

Ամառային ուսումնական ճամբարի առաջին օրը

Ճամբարային երկարացված օրվա ընթացքում ջոկատների հետ խաղացինք ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ, այնուհետև՝ ավարտին հասցրեցինք լողավազանի նախապատրաստական աշխատանքները։ Մաքրեցինք լողավազանը՝ դրսից և ներսից։


Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական ճամբարի առաջին օրը”

Բակային աշխատանք

Մասնակիցներ` 2-րդ 4-րդ և 5-րդ դասարանների երկարացված օրվա սովորողներ

Անհրաժեշտ պարագաներ` բահեր և պատգարակներ

Նպատակը` հարթեցնել ներքին բակի լանջերը

Երկարացված օրվա խմբով կատարեցինք բակային աշխատանք,որի ընթացքում սևահողը պատգարակների օգնությամբ տեղափոխեցինք ներքին բակ և հարթեցրեցինք լանջերը:

Շարունակել կարդալ “Բակային աշխատանք”

Բացօթյա շախմատ

Այսօր երկարացված օրվա խմբով կազմակերպեցինք բացօթյա շախմատային խաղեր Հյուսիսային դպրոց-պարտեզի  բակում: Երեխաները միմյանց հետ մրցեցիմն, հաղթեցին և բարձր տրամադրվածությամբ բարձացանք վերև դասասենյակ:

Մայիսյան հավաքի երրորդ օրը

Մայիսյան հավաքի երրոդ օրը Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները ցույց տվեցին իրենց մաթեմատիկական կարղությունները բնության գրկում: Թեման մաթեմատիկական համրանքն ու  կառուցողական մաթեմատիկան էր:Բանավոր մաթեմատիկան ու չափումները նույնպես մեծ տեղ էին գրավում ամթեմատիկական կարողությւոնները ցուցադրելիս:  Տարբեր հաշվողական գործիքների և խաղերի օգնությամբ մաթեմատիկական համրանքներ կատարեցին, չափեցին, հաշվեցին ու համեմատեցին տարբեր առարկաների, պատկերների երկարություններն ու լայնությունները:  Ընկեր Գևորգի հետ խաղացին մաթեմատիկական  խաղ, որի ժամանակ պետք է արագ ու ճիշտ գուշակեին մաթեմատիկական հարցի պատասախանը:

Կառուցողական խաղերի օգնությամբ կառուցեցին տարբեր լաբիրինտներ ու գլուխկոտրուկներ` երկրաչափական պատկերներով:

Օրվա մասին պատմում է նաև նկարաշարը: Նկարաշարն` այստե’ղ:
Լուսանկարների հեղինակ` Անուշ Ղազարյան

Ռոդարիական սպորտլանդիա

Մայիսի 6

1-ին եվ 2-րդ դասարանների երկարացված օրվա սովորողների հետ  կազմակերպեցինք  խաղ-մրցույթ, որի մեջ ներառված էին մի քանի մարզական, բակային խաղեր:  Խաղ-մրցույթի ժամանակ  նկատելի էր  սովորողների ակտիվությունն ու ոգեւորվածությունը, ինչպես նաեւ հաղթող  խումբ դառնալու պատրաստակամությունը: Դե իսկ խաղի վերջում հաղթեց ընկերությունը: