Մարզատոն

21083425_807870052724083_9138426173403466205_o.jpgՈւսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30, ժամը 10.20-12.00

Վայրը՝  Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարան 2-4տարեկաններ

Պատասխանատուներ՝  Անուշ Ղազարյան, Սոնա Կարապետյան, Սաթեն Գևորգյան

Պահանջվող իրեր` գնդակ, թաշկինակ, լողազգեստ.սպունգ

Ուրախ նախավարժանք

Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Թաշկինակ

Երեխաները շրջանաձև կքանստում են: Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

Սպունգաջրախաղ

Նախակրթարանի սաները բաժանվում են խմբերի և նստում են ներքնարկների վրա: Սաները հերթականությամբ՝ սպունգի օգնությամբ, ջրով լի դույլից մյուս դատարկ դույլը ջուր են տեղափոխում ,գլխի վրայով միմյանց փոխանցելով արդեն ջրի մեջ թրջած սպունգը:Ապա շարքի վերջում նստած մասնակիցը թաց սպունգը քամում է դատարկ դույլի մեջ: Հաղթում է այնի խումբը ով շատ ջուր է տեղափոխել:

Լողավազանում լող և փայտե  գդալներով երգ: