Հոդված. Քնի կազմակերպումը նախակրթարանում

Շուրջ վեց  ամիս է` նախակրթարանում եմ: Դրանից առաջ ես աշխատում էի երկարացված օրում` որպես կազմակերպիչ: Անցումը կազմակերպչի աշխատանքից նախակրթարանի դաստիարակի, իմ որոշումն էր, որը նաև ընդունելի դարձավ դպրոցի ղեկավարության կողմից:

     Բոլորին զարմացրել էր իմ որոշումը, բայց ես շատ ուրախ էի, քանզի սիրում եմ փոքրիկներին:

     Առաջին դժվարությունը ինձ համար, որին բախվեցի նոր աշխատանքում, քնի կազմակերպումն էր. գիտեմ` շատերի համար խնամքն է՝ հիգիենան ( 2-4 տարեկանների դեպքում), բայց ինձ համար քունն էր: Հիմա կհիմնավորեմ, թե ինչու հենց քունը:

     Սաները ունենում են հուզմունքի պոռթկումներ, երբ առավոտը գալիս են և պետք է կտրվեն ծնողներից՝ մայրերից, մյուսը լինում է քնի ժամին: Շատ քիչ են այն դեպքերը, որ երեխան քունը մենակ կիսի: Սովորաբար դա լինում է մոր գրկում, ծոցում: Աշխատանքի ընթացքում ես դա զգացի անհատական սաների միջոցով: Պահն անչափ հուզիչ է, երբ լացից, նվնվոցից հետո սանը քեզ ընդունում է որպես մայր և փորձում է հպվել պարանոցիդ կամ տեղավորվում է գրկումդ, կամ էլ պարզապես ձեռքդ է բռնում և քուն մտնում: Աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում՝ մայրական բնազդների վրա կառուցված: Հիանալի հարթակ մայրական դպրոցն անցնելու համար…

    Չեմ ուզում բացառել քնի արդյունավետ կազմակերպման այն մանկավարժական հնարքները, որոնք կիրառում ենք:

  Դրանք են` ինքնավարությանը, ինքնասպասրակմանը, ինքնակազմակերպմանն ուղղված քայլերը՝ լվացվելը, հագուստ փոխելը, անկողին բացելը և այլն: Այդ ընթացքում իմ դիտարկումները ցույց տվեցին, որ դրանք սոցիալական ներառման, սանի ինքնավարության հմտությունների զարգացմանը ուղղված հրաշալի քայլեր են: Նշված գործողությունների ընթացքում սանի համար դա դառնում է խաղ, որն անպայման պետք է հաջողի, քանի որ դրանում դրված է որոշակի մոտիվացիա, երբ մեկի մոտ չի ստացվում, դժվարանում է, պետք է օգնի: Շատ հետաքրքիր է. երբ մեկը փորձում է օգնել, վարքը տարածվում է նաև խմբի մյուս սաների վրա և սկսում է աշխատել փոխօգնության գաղափարը: Զարմանալի տեսարան է, երբ պառկելուց հետո սկսում են կողք կողքի զրուցել, բլբլալ: Ի՞նչ են բլբլում, ի՞նչպես են պառկում, ի՞նչ իրեր են իրենց հետ վերցնում այդ հեքիաթային, անբացատերլի ապրումի՝ քնի համար: Յուրաքանչյուրը մի ինչ-որ կարևոր իր ունի իր հետ` խաղալիք մեքենա, տիկնիկ, վիշապ և ամենանհավանական՝ կոտրված անիվ, որն ապահովում է իր լիարժեքությունը: Սիրուն տեսարան է, երբ ուսումնասիրում ես` ինչպես է ներգործում երաժշտությունը նրանց վրա, ինչպես է իջնում խաղաղություն ու ներդաշնակությունը սրահում, և հերթով սուզվում են քնի մեջ՝ մեկը տուտուզիկին տմբմբոցով, մեկը գրկային օրորով, մյուսը` ուղղակի իր տիկնիկի հետ կամ ընկերոջ հետ զրույցի ընթացքում: Անվերջ կարելի է դիտարկել, ուսումնասիրել այս զարմանալի երևույթը, իսկ ես դեռ բացահայտումների փուլում եմ, որը սիրելի ու հետաքրքիր է ինձ համար:

Քնի կազամակերպման նյութեր. տեսաֆիլմեր՝

Ֆոտոպատում՝

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s