Լեցուն օր նախակրթարանում

24726906_858435394334215_657317416_nԱյսօր նախակրթարանում լեցուն օր էր: Վերապատրաստվողները մասնակցեցին առավոտյան նախավարժանքին, որից հետո վերհիշեցինք մեր սովորած ոտանավորներն և միասին սովորեցինք Հ. Թումանյանի <<Առաջին ձյուն>> բանաստեղծությունը: Վերապատրաստվողների նախաձեռնությամբ խաղացինք նոր խաղեր՝ <<Փուչիկը>> և <<Քնած արջերը>>: Իսկ նախաճաշի ժամանակ օրվա հերթապահները խոհանոցից բերեցին միրգը, թեյը, հացը, պանիրը և բրնձով շիլան: Վերապատրաստվողների հետ կերակրեցինք այն բալիկներին ովքեր դժվարանում են ուտել ինքնուրույն: Ժամը 11:00 Հասմիկ Մաթևոսյանի հետ վերապատրաստվողները և սաները սովորեցին և խաղացին ընկուզախաղեր: Իսկ տեխնոլոգիայի ժամանակ Տաթև Աթոյանը սովորեցրեց <<Ծիսական տիկնիկներ>> պատրաստել:

Առավոտը նախակրթարանում՝

Նախաճաշի ընթացքում՝

Սովորում ենք ընկուզախաղեր՝

Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ՝

 

Թողնել մեկնաբանություն