Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի թագավոր դղյակ կառուցեց, որի բոլոր պատերը, հատակները և առաստաղները հայելուց էին: Ինչ-որ կերպ պալատ ներս էր մտել շուն: Իր շուրջը նայելով, նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով  խելացի և շատ զգուշավոր, ամեն դեպքում նա բացեց ատամները` պաշտպանելով իրեն միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան բոլոր շները անմիջապես ատամները բացեցին: Շունը կամաց հաչեց, նրանք սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը արդեն համոզված էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և սկսեց բարձր հաչել: Սակայն, երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նույնպես պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում՝ ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք նրա հետ չէր կռվել, քանի որ պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները, նույնպես միացել էին կռվին: Նա մահացել էր սեփական միլիոնավոր արտացոլանքների հետ կռվից: